Image result for ԴալաքյանԵրեկ Դալլաքյանի ասուլիսը ոչնչի մասին էր: Իհարկե, կարելի է քաղաքական ճանապարհ ընտրել, բայց ակնհայտ մանիպուլացիաները հոգնեցնում են:

Ի՞նչ է նշանակում վերադասիս, տվյալ դեպքում նախագահին, 4 տարի չեմ տեսել: Վերադասը նշանակել է, իսկ եթե ենթական ոչ մի բողոք չի ներկայացրել, ոչ մի անգամ հանդիպում չի խնդրել, դա նշանակում է, որ աշխատանքը նորմալ է ընթացել, իսկ եթե պրոբլեմներ են եղել, ու Դալլաքյանը տեղյակ չի պահել, դա արդեն իր խնդիրն է:

Լավ, լրագրողը պրն. ընդդիմադիրին հարցնում է՝ 4 տարի ինչու՞ եք աշխատել նախագահականում: Նրա պատասխանն ապշեցնում է:
Փաստորեն, նա աշխատել է նախագահականում, որպեսզի դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցի, որպեսզի մարդիկ տնակներում չապրեն: Մի խոսքով՝ ազգի մասին մտահոգ հալածյալ է եղել, մենք չենք իմացել:

Թերևս մեկ հարց է առաջանում. պրն. Դալլաքյան, դպրոցների ու հիվանդանոցների կարիք այլևս չկա՞, տնակներում ապրող բոլոր ընտանիքներն էլ տուն ունե՞ն, դրա համա՞ր եք դուրս եկել նախագահականից:

Ինձ լուրեր են հասել, որ դեռ տնակներում ապրող մարդիկ կան, ու համայնքներն ունեն հիվանդանոցների ու դպրոցների խնդիր, թերևս Դուք Ձեր առջև դրված առաքելությունը չեք կատարել, ու Ձեր այս քայլը քաղաքական ենթատեքստ ունի, ոչ թե ազգափրկիչ հերթական ծրագիրն է: Թե՞ քաղաքական ենթատեքստերը, որն են թույլ տվեք ինտրիգ պահել, ինչպես դուք էիք նշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել