«Ռեինկարնացիա» խմբին շատ քիչ կարելի է հանդիպել այս կամ այն միջոցառմանը, սակայն վերջերս այս ռեգգի բենդին հանդիպելու առիթ ունեցանք: Խումբը մասնակցում էր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի փակմանը: Մեզ հետ զրույցում, ինչպես խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը նկատեց, որ քաղաքականությամբ հետաքրքրվելու ժամանակ չունի: «Ես այստեղ եմ` որպես ես. ոչ մի կուսակցության չեմ պատկանում, քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ էլ չունեմ: Պարոն Հովհաննիսյանի հետ շատ անգամներ եմ շփվել և որպես մարդ շատ հավանում եմ»,-  esyes.am-ի հետ զրույցում ասաց Ռոլանդը: 

Մեջբերելով իր երգերից մեկի տողերը` Ռոլանդից հետաքրքրվեցինք` իր կարծիքով` որն է սիրո պակասի պատճառը: «Սիրո պակասի պատճառը փողն է և դրա մնացած հետևանքները: Բայց ինչպես այսօր այստեղ հավաքված մարդկանցից հասկացա` ո՛չ սերը, ո՛չ էլ պայքարելու ուժը այնքան էլ չի պակասել ու վերացել»,- ի պատասխան ասաց երգիչը:

Անդրադառնալով «Poker.am» ֆիլմում հնչած սաունդտրեքին, որը Սայաթ-Նովայի  «Աշխարհումն իմն դուն իս» երգի ռեգի «փոխակերպումն» է «Ռեինկարնացիայի» կատարմամբ` երգիչը դրա վերաբերյալ հնչած բացասական կարծիքների մասին ասաց, որ էժանագին խոսակցությունների հետևելու ժամանակ չունի: «Ամեն մարդ իր կարծիքն ունի: Նման էժանագին խոսակցությունների հետևելու ժամանակ չունեմ: Ես ինքս ամեն օր հայկական ալինքերը նայելի` սայհոյում եմ, բայց չեմ բարձրաձայնում. դա իմ անձնական կարծիքն է»,- փոխանցեց Ռոլանդը:

 

Ինչ վերաբերում է Ռոլանդի և իր սիրելիի` Գայանեի հարաբերություններին, երգիչն ասաց, որ իրենց հարաբերություններում դեռևս լուրջ փոփոխություններ չկան: «Դեռ չենք նշանվել ու չենք ամուսնացել: Երբ լինի, ես այդ մասին առաջինը ձեզ կտեղեկացնեմ»,- esyes.am-ին խոստացավ երգիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել