«Բանից պարզվում է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, 52 միլիոն դրամով հողամաս է վաճառել, որն ավելի վաղ ստացել էր «նվիրատվության կամ օգնության կարգով»։ Համենայն դեպս՝ այդպես է նշված նրա ունեցվածքի հայտարարագրում։
«ՉԻ» - Ինչ ուզում եք՝ ասեք, բայց լավ է, երբ տանը միանգամից մի քանի պաշտոնյա կա։ Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում։ Որտեղի՞ց այսինչ գույքը կամ փողը՝ եղբայրս Է նվիրել, իսկ նրա՞ն որտեղից՝ հայրն է նվիրել, իսկ նրան՝ ես եմ նվիրել, և այդպես շարունակ։ Անգամ ստելու կարիք չկա։ Չէ՞՞ որ ունեցվածքի հայտարարագրում կարող ես նաև չնշել, թե կոնկրետ ով է նվիրել կամ ինչ նպատակով։ Նվիրել են, և վերջ։
Այլ հարց է, որ Տիգրան Գալուստիչը մի քիչ, այսպես ասենք, սիրուն բան չի արել։ Բռնել ու նվերը վաճառել է.։ Բա նվեր տվողը չի՞ նեղանա։ Տնաշեն, քեզ նվեր էին տվել՝ դու մի ուրիշին նվիրեիր։ Կամ ի՞նչ իմանաս, գուցե որոշել է վաճառել ու փողը նվիրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։