Ներդրումային դաշտը խթանելու և այն ավելի գրավիչ դարձնելու համար պետությունը կարող է իրականացնել մի շարք գործընթացներ:
Բացի լոկալ հարկային արտոնություններից, խորհրդատվություններից և մի շարք այլ աջակցող «գործիքներից»՝ ներդրողի համար պետք է առհասարակ դյուրացվեն հարկային և մաքսային համակարգերը:
Այլ կերպ ասած՝ գործարարների համար պետք է հստակեցվեն խաղի կանոնները: Երբ վերջիններս ապրանք են ներկրում կամ իրականացնում տնտեսական գործունեություն, ապա հաճախ բախվում են անորոշ գործընթացների:
Գործադիր մարմնի կողմից առաջ են քաշվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային և մաքսային թղթաբանությանը: Օրինակ, եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը բավարարում է տվյալ գործընթացը իրականացնելու համար, ապա լրացուցիչ փաստաթղթեր չպետք է պահանջել... Ներդրողը պետք է իրեն զգա հնարավորինս անկաշկանդ: Նմանօրինակ պայմաններ ապահովելուց հետո հնարավոր կլինի բանակցել հավելյալ ֆինանսական հոսքեր ներգրավելու համար: