Հանրության կողմից «հարկային» եզրույթը հաճախ ընկալվում է բացասական կերպարի և գործունեության հետ:
Գործարարների ավելացման և ֆինանսական ներհոսքի ապահովման նպատակով պետք է իրականացնել ՊԵԿ ծառայողի կերպարի արմատական վերափոխում:
Գործադիր մարմինը հենց այդ խնդիրն է դրել համապատասխան գերատեսչության առաջ: Հարկավոր է հնարավորինս կրճատել միջամտությունը գործարարի կողմից իրականացվող աշխատանքների մեջ:
Թիրախում պետք է լինեն նրանք, ովքեր գործում են հարկային դաշտից դուրս: Քաշքշուկի նվազեցումը հնարավորություն կտա գործարարին աշխատել ավելի անկաշկանդ: Այլ կերպ ասած՝ հարկային մարմինները պետք է գործեն այնտեղ, որտեղ իրոք զգացվում է իրենց կարիքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1598076750488452&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել