Բժիշկ- Պատմեք` քանի անգամ եք Դուք դա անում:
Հիվանդ- Ամեն անգամ:
Բժիշկ – Դե, օրինակ, քանի՞ անգամ:
Հիվանդ -Դե …մի …6 անգամ:
Բժիշկ –Ինչո՞ւ եք դա անում:
Հիվանդ – Ես չեմ կարողանում դա չանել, բժիշկ…(լացում է):
Բժիշկ – Մի վհատվեք, եթե Դուք եկել եք ինձ մոտ, ապա ամեն ինչ լավ է, Դուք ուրեմն ընդունում եք ձեր պրոբլեմը…
Հիվանդ -Հա՞:
Բժիշկ –Իհարկե:
Հիվանդ –Բժիշկ, բայց ես չեմ կարողանում առանց դրա:
Բժիշկ –Պատմեք ինձ` ինչ եք զգում, երբ դա անում եք:
Հիվանդ - Դե, մի տեսակ… ամաչում եմ:
Բժիշկ –Ինչո՞ւ եք ամաչում:
Հիվանդ –Որ չեմ կարող առանց դրա:
Բժիշկ –Մի ամաչեք, Դուք բժշկի մոտ եք, պատմեք: Ո՞ւմ կամ ի՞նչ եք պատկերացնում, երբ դա անում եք:
Հիվանդ –Սկզբից այնքան լավ ա, դե գիտեք …միշտ պատկերացնում ես…
Բժիշկ –Հետո՞ ինչ: Ի՞նչ եք զգում հետո…
Հիվանդ-Հետո մի տեսակ դատարկություն: Հասկանում ես, որ դա իսկական չի…որ դու ոչնչություն ես: Մի խոսքով, քեզ խաբված ես զգում…
Բժիշկ –Դե այստեղից հետևություն. այս անգամ մի գնացեք ընտրությունների…
Հիվանդ —Բայց ես քաղաքացի եմ… (Հիվանդը իրեն դուրս է նետում պատուհանից)…..