«Ժառանգության» ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը հետաքրքիր հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին։ Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի վերաբերյալ «վերլուծություններին» շատ հավատալ պետք չէ, քանի որ ընտրություններից առաջ նույն այդ վերլուծողները հայտարարում էին, որ նա 5 տոկոսից ավել ձայն չի հավաքի։ Անդրադառնալով հնարավոր հեղափոխության հարցին՝ Մարտիրոսյանը նշել է, որ ժողովուրդը պետք է ոչ թե «Ժառանգությունից» հեղափոխություն ակնկալի կամ անձամբ Րաֆֆուց, այլ առաջին հերթին ինքն իրենից։
Ինչ վերաբերում է 2008-ի սցենարի կրկնության հնարավորությանը, ապա Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ այն բացառվում է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի գործարքների չի գնացել ու չի գնա, իսկ պայքարի ժամանակ հենց առաջին գծում է կանգնած լինելու, իսկ վարչապետի պաշտոնի մասին խոսակցությունները մեկնաբանել է նրանով, որ որոշ լրատվականներ խեղաթյուրել են իր խոսքը, այնինչ ինքը՝ Մարտիրոսյանը, խոսացել է այն բանի մասին, որ Րաֆֆին կղեկավարի գործադիր մարմինը որպես երկրի նախագահ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/155537544602277?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել