Մարդիկ տարբեր կերպ են ծանոթանում: Օրինակ՝ Դևիդը և Ջուլին ծանոթացել են կույր հանդիպման ժամանակ:

Ոմանց համար նման ծանոթությունները թեթևամիտ ավանտյուրա են, իսկ ոմանց համար՝ ճակատագրի նշան:

Զույգը մինչև ականջների ծայրը սիրահարվեց իրար և 2012 թվականին ամուսնացավ: 18 ամիս շարունակ Ջուլին փորձում էր հղիանալ: Բայց ամեն ինչ զուր էր…

Ամուսինները չհուսահատվեցին և որոշեցին բուժման կուրս անցնել:

Աստված լսեց Դևիդի և Ջուլիի աղոթքները, և 2014 թվականին զույգը եռյակ ունեցավ:

Պարզվեց` երեխաներից երկուսը միձվանի երկվորյակ էին:

Սակայն այստեղ էլ զերծ չմնացին անակնկալներից…

Կնոջ մոտ ֆետո-ֆետալային տրանսֆուզիոն համախտանիշ հայտնաբերեցին, որի դեպքում պտուղների մոտ առաջանում է արյան անհամաչափ հոսք:

Այդ ախտանիշը կապված է հաշմանդամության և մահվան բարձր ռիսկի հետ:

Բարեբախտաբար, վիրահատական միջամտությունից հետո, Ջուլին կյանք պարգևեց հիանալի եռյակի՝ Ավրաամին, Բրեդիին և Կրիստիանին:

Տղաներն առողջ և ուժեղ էին մեծանում:

Դևիդը և Ջուլին ևս մեկ երեխա ունենալու մասին էին մտածում:

Յոթ ամիս անց Ջուլին սրտխառնոցներ է ունենում:

Նա դրան ուշադրություն չէր դարձնում, սակայն ավելի ուշ բժիշկները նրան ապշեցնող լուր հայտնեցին…

Ընտանիքն ապշեց այն լուրից, որ շուտով երկվորյակ է ունենալու:

Էմիլի և Էլիզա. ծնվել են 2015 թվականի ապրիլի 18-ին:

Այսօր ընտանիքը մեծացնում է հինգ փոքրիկների:

Այս նյութը կարդալիս հավատով ես լցվում, որ աշխարհում, այնուամենայնիվ, արդարություն կա:

Ինչ էլ որ ձեզ հետ կատարվի, պետք է լավատես լինել, և այն իրականություն կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել