Շատ հետաքրքիր է.
Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը ասում են` չի հանդիպի Սերժ Սարգսյանը Րաֆֆու հետ, իսկ Արմեն Արզումանյանն ասում է` ինչու ոչ, երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածու է: Կհանդիպի` ցանկացած տեղում, ցանկացած ժամի:
Մեկ, չէ` երկու «նո»-ով:

Րաֆֆի Հովհաննիսյանին «կհանդիպվի», ինչպես մնացած քաղաքական ուժերի հետ է հանդիպվում: 
Համ էլ փորձ կարվի հասկանալ, թե ինչ «անհասկանալի ձեւակերպումներ» է արել նա:
Այսքանը: 
Ասել է` իշխանությունները բացի «խարոշիյ տոնը» պահելուց, ոչ մի զիջման պատրաստ չեն, զի իրենք «Իշտոյանա վիդելի, կոսմոնավատա վիդելի». իմա` Պուտինը, հլը մենք Սերժին չշնորհավորած, ինքը շնորհավորեց:
Փողոցը ոչ հարմար տեղից կտրող ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդների դեմ էլ էնքան ժողովրդավարական երկիր էինք միտինգ արեց ուժեղ կայացած մեր քաղաքացիական հասարակությունը:
Էնպես որ, ինչո՞ւ պիտի հաշվի նստեն իր պայքարից ոչ մի կերպ գլուխ չհանող, իր կամքից անկախ միտինգային-փողոցային պայքարի գլխին հայտնված Րաֆֆու հետ:
Հետաքրքիր է, չէ՞: Հա՜, շատ:
Ականջներդ մոտ բեր ասեմ. («մունք» գիտենք, թե ինչ է ուզում Րաֆֆին). ասում են` ուզում է` վարչապետի պորտֆել յուր համար, սպորտի եւ երիտասարդության նախարարի պորտֆել` Արմեն Մարտիրոսյանի համար, ԱԺ փոխնախագահի պոստը Զարուհի Փոստանջյանի համար, Տավուշի ու Շիրակի մարզպետների պոստերը ում համար` չասացին:
Ես օրինակ կողմնակից եմ:
Ինչու: Որովհետեւ եւս մի քանի հուժկու ասուլիս, եւ փողոցում եղող ընդդիմադիր շարժումը կրկին կփոշիանա, իսկ էսպես գոնե ՀՀԿ-ն շատ մոնոլիտ չի լինի, հետն էլ կարող է` «Ժառանգությունն» իսկապես այրվում է ժողովրդի կարոտից ու նրա համար գործ անելու դարդից, կգնա, կանի:

Հ.Գ. Ասա, այ իշխանություն, մի լյան ինչ է, չես ուզում տաս ուրիշի: Տո՜ւր էլի:
Թե ուզո՞ւմ է:
Դժվա՜ր:
Ժդյոմս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել