Իսրայելում պաղեստինցին գնդակահարել է երկու իսրայելցուAysor.am-ը գրում է.

Արևելյան Երուսաղեմում պաղեստինցին գնդակահարել է երկու մարդու, այդ թվում՝ ոստիկանի, և վիրավորել ևս վեց հոգու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պաղեստինցին սկսել Է կրակել՝ ավտոմեքենան կանգնեցնելով տրամվայի կանգառի մոտ, որից հետո փորձել է թաքնվել ոստիկանությունից: Հետապնդումից և փոխհրաձգությունից հետո, որի հետևանքով էլ զոհվել է ոստիկաններից մեկը, հարձակվողին գնդակահարել են:

Այդ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Համաս» ռազմականացված խմբավորումը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել