Երբ ԱՊՀ-ական դիտորդները ոչինչ չեն տեսնում, դա նորմալ եմ ընկալում, նրանց մոտ նույնն է և կամ ավելի վատ: Տեսնեն էլ՝ ձայն չեն հանի՝ հիմար չեն, որ ինչ-որ հայերի համար զրկվեն իրենց աշխատանքից և կամ մանդատից, ինչն իրենց դեպքում նույնն է, երբ տուն վերադառնան: Երբ արևմտյան դիտորդները ևս շատ քիչ բան են տեսնում, հասկանում եմ աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը, բայց նորմալ չեմ համարում, որովհետև նրանք իրենց երկրներում չեն մասնակցի նման երևույթներ կոծկելուն, առավել ևս, որ դրա համար ևս կազատվեն աշխատանքից և կամ մանդատից: Եվ ըստ այդմ՝ կա՛մ մի կիրառեք երկակի ստանդարտներ իմ երկրի հանդեպ և կա՛մ իսկապես ռադներդ քաշեք այստեղից, «դավայ, դո սվիդանիյա»՝ կասեր թալիշցին…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4162217024657?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



