Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի եւ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 51 դիմում են ստացել, որոնք վերաբերում են 57 տեղամասերի: Այս մասին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նա նշեց, որ 47 դիմում ստացվել է տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ 4 դիմում վերաբերում էին 10 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկին:
Դրանցից 2-ը ներկայացված են Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկը` Սերժ Սարգսյանի վստահված անձի, մեկը` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի: Հերմինե Հարությունյանը նշեց, որ բոլոր դիմումները վերաբերում են Երեւանի թիվ 2, 3, 5 ընտրատարածքային ընտրական տեղամասերին:
Ի դեպ, երեկ ժամը 15.00-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը: Վերահաշվարկի վերաբերյալ դիմում-բողոքները համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները կքննարկեն այսօր, իսկ մնացածները կքննարկեն մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` փետրվարի 25-ը:
Աղբյուրը՝ News.am

Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/02/51.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել