Դասընթացներ կոչվածները, հավաստագրերի գործոնը համակարգում ոչինչ չփոխեցին կամ ուղղակի եկան ձևականորեն ծածկելու եղած ամոթալի բացը:
Մի անհանգստացնող երևույթ ևս: Եթե նախկինում կար հանձնաժողովի նախագահի ընտրությունը նույն հանձնաժողովի անդամների կողմից և որը քիչ թե շատ ձևով լուծում էր ավելի բանիմաց և կազմակերպչական ունակություններ ունեցող նախագահի տեսլականը, ապա գործող համակարգը կիլոմետրերով հեռու է մարդկային տրամաբանությունից:
Մի բան ճիշտ է՝ այն, որ ԱԺ համամասնության սահմաններում է քվոտավորվում նախագահի և քարտուղարի ներկայացվածությունը տեղամասային հանձնաժողովներում, սակայն լրիվ անտեսված է իմացության և կազմակերպելու տարրական հմտությունների գործոնը:
Կուսակցություններն ավելի շատ, պայմանավորված աշխատավարձի գործոնով, հանձնաժողովներ են խցկում խնամի-բարեկամ-հարազատների, որոնք նշանակվում են գործող սկզբունքով հնարավոր նախագահի կամ քարտուղարի պաշտոնում:
Գրագիտության հանգամանքը տանսերորդական պլան է մղված, կազմակերպչականի մասին ավելորդ էլ է խոսել, օրենքին տիրապետելը ոչ բոլորի հնարավորությունների սահմաններում է: Այդ և այլ դեպքերում հարց է առաջանում:
Հարգելի կուսակցական իբր տարածքային կառույցներ, եթե չունեք ԸՕ-ի տարրական իմացությամբ օժտված անդամներ կամ համակիրներ, ապա ձեր ազատ, արդար, թափանցիկ և այլևայլ որակումներով ընտրություններ անցկացնելու հնարավորության հույսն ու՞մ վրա եք դրել:
Միգուցե Ձեր անգրագետ անդամ-համակիրների՞ կամ ութամյա կրթությամբ բարեկամ-ծանոթների՞, թե՞ հուսով եք, որ ոնց լինի, հանձնաժողովում մեկ գրագետ անդամ կգտնվի, որ «Էշը ցեխից կհանի»:
Ամեն տեղ է էս երկրում մի ամբողջ օղակի կամ համակարգի հույսը դրված այն քիչ անհատների վրա, որոնց ուսերին առանձնապես պակաս հոգսեր չկա՝ պայմանավորված երկրի իրավիճակով, տիրող անարդարությամբ, պայմանավորված «իր տեղը գտած չլինելու» հանգամանքով և այլն:
Լուրջ մտածել է պետք այս հարցը առաջիկայում հավուր պատշաճի լուծելու հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1116846991739828?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1476018799603625
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել