rouhani_141015Մերձավոր Արևելքը կարող էր մեծ պատերազմի առաջ կանգնել, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը չօգներ կարգավորել տարածաշրջանային ճգնաժամերը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հայտնում է IRNA-ն:

Կուալա Լումպուրում դիմելով Մալազիացի գիտնականների, մտավորականության ներկայացուցիչների և ԶԼՄ-ների ղեկավարների խմբին՝ նախագահ Ռոհանին ընդգծել է, որ առանց Իրանի օգնության ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման փոխարեն այսօր տարածաշրջանը կբախվեր Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի մեծ կառավարության հետ:

Նախագահը հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարը, խաղաղության հաստատումը, հրադադարին արդյունավետ կերպով նպաստումը, մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը, երկրների և աշխարհագրական դիրքի կայունացումը՝ հենվելով քվեարկության արդյունքների և ժողովրդի ինքնիշխանության վրա, հանդիսանում է Իրանի հիմնական տարածաշրջանային քաղաքականությունը:

Նա նախազգուշացրել է, որ տարածաշրջանային պատերազմը կարող է վերածվի միջազգային պատերազմի, կոչ անելով իսլամական աշխարհին օգնել այդ հարցում:

Ահաբեկչությունը վկայակոչելով որպես տարածաշրջանում դիլեմա, նախագահ Ռոհանին ընդգծել է, որ ահաբեկիչները պետք է ոչնչացվեն ողջ տարածաշրջանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել