_88160170_trump-promoTic Tac ընկերությունը իր պաշտոնական Twitter-ում դատապարտել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները, հայտնում է gazeta.ru-ն:

Լայն քննարկման առարկա դարձած 2005 թվականի տեսագրությունում Թրամփը խոսում է նաև այն մասին, որ կանանց համբուրում է առանց մտածելու և թույլտվություն հարցնելու, ինչպես նաև ասում է, որ իրեն անհրաժեշտ է համբույրներից առաջ օգտագործել Tic Tac:

«Վերջերս արված հայտարարությունները և վարքը մենք գտնում ենք բացարձակապես անպատշաճ և անընդունելի»,- հայտնել են ընկերությունում և ավելացրել, որ իրենք հարգում են բոլոր կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել