ՀՀԿ-ականները երեկ ճոխ ֆուրշետով նշել են Սերժ Սարգսյանի հաղթանակը, բայց ի տարբերություն այլ ընտրությունների՝ այս անգամ նշել են ոչ թե ռեստորանում, այլ հենց ՀՀԿ գրասենյակում։ «Ժողովուրդը» գրում է, որ մի հատ էլ մեծ խնջույք պատրաստվում են մարզպետների մակարդակով անել։
Զավեշտալին այն է, որ ակնհայտ է, որ հեսա սկսվելու է վհուկների որս ու այսօրվա քեֆչիներից շատերին պատժելու են ընտրություններում գրանցված արդյունքների համար, որոնք չեն կարող գոհացուցիչ լինել Սերժ Սարգսյանի համար։ Բայց դե, ինչպես ասվում է, ցերեմոնիալը պետք է պահել, իսկ տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականները վախենում են, որ եթե բուռն քեֆեր չանեն, ապա դա կարող է գնահատվել որպես լոյալության անկում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/268524833281288?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



