
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 1 հատ (եփած-ապխտած)
- սունկ շամպինիոն պահածոյացված - 170 գր
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ընկույզ - 50 գր
- մայոնեզ - 50 գր
- թթվասեր - 50 գր
- սխտոր - մի փոքր պճեղ
- պանիր - 50 գր (չոր)
- կանաչի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կրծքամիսը մանր կտրատում ենք:
- Ընկույզը կտրատում ենք, բուլղարական տաքդեղը խորանարդաձև կտրատում: Սնկի վրա ջուր ենք լցնում, որպեսզի աղաջուրը մաքրվի: Ցանկության դեպքում կարելի է սունկը 10 րոպե թողնել կաթի մեջ, հետո հանել:
Մայոնեզն ու թթվասերը խառում ենք, սխտորը ճզմում մեջը: Շերտ-շերտ դարսում ենք հավի միսը, մայոնեզի ու թթվասերի խառնուրդը, ընկույզը, պանիրը, բուլղարական տաքդեղը: - Կրկին լցնում ենք մայոնեզի շերտն ու սնկերը: Զարդարում ենք կանաչիով և մատուցում:
Այս համեղ աղցանի մի առավելությունն էլ այն է, որ շատ արագ է ստացվում, քանի որ արդեն եփած-ապխտած հավի մսով է պատրաստվում:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A1%D5%B2%D6%81%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%B6%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել