Картинки по запросу nagorno karabakh natureՍիրիական հարցը գնալով սպառնում է պատուհաս դառնալ նաև համաշխարհային քաղաքական գործընթացների համար։ Փաստացի՝ այսօր այդ երկրում ծավալվել է մինի համաշխարհային պատերազմ, որի գլխավոր գործող անձինք աշխարհի երկու հզոր պետություններն են՝ ԱՄՆ և Ռուսաստանը։ Բանը հասել է նրան, որ Սիրիայի տարածքում արդեն մի քանի անգամ տարբեր թիրախներից ու զինատեսակներից ռուս ու ամերիկյան զինված ուժերը բախվել են միմյանց և կորուստներ ունեցել։ Սակայն այս դեպքում պետք է դիտարկել Հայաստանի դրությունը և փորձել հասկանալ՝ ինչ կտա ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը և ինչպես կանդրադառնա մեր պետության վրա։
Բնականաբար, գլխավոր հարցը Ղարաբաղի հարցն է։ Ապրիլյան դեպքերից հետո հարաբերական դադարը պայմանավորված էր նախևառաջ բանակցային գործընթացի վերսկսումով։ Երկու փուլից բաղկացած բանակցություններն, ըստ էության, ոչ մի արդյունք չտվեցին՝ բացի նրանից, որ վերսկսված ռազմական գործողությունները դադարեցին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ հակամարտող կողմերը պետք է հանդիպեին նաև Փարիզում Վիեննայից ու Սանկտ-Պետերբուրգից հետո։ Սակայն այդ հանդիպումը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չկայացավ։
 
Այժմ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճում, երբ ամբողջ աշխարհը սևեռված է Սիրիական ճգնաժամի վրա, ԼՂՀ-ն տեսականորեն կարող է դուրս մնալ գերտերությունների ուշադրությունից, ու ռազմական գործողությունները վերսկսվեն ավելի մեծ թափով։ Բնականաբար, Հայաստանը՝ որպես հակամարտող կողմ, վերլուծել է ապրիլյան դեպքերի սխալներն ու արել համապատասխան վերլուծություններ։ Ադրբեջանն էլ երևի նույնն է արել, սակայն մեկ բան ակնհայտ է, որ, եթե իսկապես պատերազմ սկսվի, այն չի կրի այնպիսի բնույթ, ինչպիսին ապրիլյան քառօրյան էր։ Մասշտաբներն ավելի մեծ կլինեն և այս անգամ միգուցե հարցի լիարժեք հանգուցալուծման միտումներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել