Картинки по запросу կառավարության նիստՍեպտեմբերի 6-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ նախատեսվող փոփոխություններն առնչվելու են նաև կառավարման ոլորտում որոշումների կայացման ավելի արդյունավետ ու պարզ եղանակների մշակմանը:

Նիստի ժամանակ հնչեցրած իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է իջեցրել.
1. Տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ամփոփել ստացված առաջարկությունները և ներկայացնել իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների առաջարկ:

Այսպիսի հանձնարարությունների հիմնական նապատակը մեծ քանակությամբ որոշումների ընդունման ծանրությունը կառավարության ուսերից թոթափելն ու կառավարման գործընթացն ավելի արագ ու ճկուն դարձնելն է: Ըստ ներկա կարգի՝ ընդունվում են բազմաթիվ որոշումներ, որոնք կարելի է կայացնել նախարարների մակարդակով, սակայն դրանք դառնում են կառավարության նիստի քննարկման առարկա՝ ստեղծելով հավելյալ բյուրոկրատական քաշքշուկներ, լարվածություն ու ինտրիգներ: Մինչդեռ այս փոփոխություններով երկրորդական նշանակության որոշումները կկայացվեն ավելի արագ տեմպերով: Դա նաև հնարավորություն կտա թեթևացնելու կառավարության ուռճացված ապարատը:

Այսպիսով՝ ավելի է բարձրանում նախարարներից պահանջվող մասնագիտական որակների ու պատասխանատվության աստիճանը: Եթե հաջողվի լուծել այդ խնդիրը, դա մեր կառավարման համակարգում կլինի առաջ կատարած մի կարևոր քայլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել