Այն, ինչ տեղի է ունենում Վանաձորում, ողջունելի է: Տարբեր կուսակցություններ իշխողին հաղթելու համար միավորվում են: Այս կոալիցիան կարող է շարունակական լինել տարբեր մակարդակներում:
Խոսքով միասնության կոչ անելուց բացի՝ միավորվում են ռեալ կյանքում: Երկար կարող ենք քննադատել տարբեր կուսակցությունների և անհատների գործողությունները, բայց երևույթը ողջունել պարտավոր ենք, իսկ ով քննադատում է երևույթը կամ չի ցանկանում, որ մեր քաղաքական դաշտը զարգանա կամ նեղացած է այս և այլ երևույթներից, դա, պարոնայք, արդեն քաղաքականություն չէ:
Չմոռանանք՝ հավերժ չէ ոչինչ, հավերժ չեն կոալիցիաները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/925092537596095
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել