Խնդիրն ամենեւին էլ անձը չէ: Ասել է` Րաֆֆին չէ:
Հայաստանում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որը չենք ցանկանում նկատել:
Նախ՝ կարծում եմ` առաջիկա օրերին Հայաստանում կգտնվի եւ կամ կգտնվեն քաղաքական ընդդիմադիր ուժեր, որոնք կշնորհավորեն Սերժ Սարգսյանին:
Վերջինիս լեգիտիմացնելու գործընթացն սկսված է եւ բավականին բարձր նոտայով: Խոսքը Վ. Պուտինի բավականին խոսուն եւ արագ շնորհավորանքի մասին է, ուր վերջինս նաեւ իրորեն ոչ հատուկ «ջերմությամբ» ընդգծումներ է արել. կարճ ասած` գովել է Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականությունը, որպես բարձր «ավատարիետ» ունեցող գործչի:
Ընդ որում, եւ դա այն ժամանակ, երբ Հայաստանում, ինչպես նշում է ոչ անծանոթ ֆեյսբուքաբնակ պարոն Աշոտյանը, այս ընտրություններում, փաստորեն, հաղթեց ԵԺԿ-ն: 
Առավել ստույգ` ԵԺԿ անդամ հայաստանյան երկու կուսակցությունները:
Եւ դա այն ժամանակ, երբ առավել ընդգծված ռուսամետ ընդդիմությանը փոխարինելու եկավ արեւմտյան պրոյեկտի համարում ունեցող Րաֆֆին:
Չնկատվող փոփոխությունը հենց սա է`«դվա վ օդնոմ»` բոլոր ուղղություններով:
Հա, ի դեպ, «դորոգիյե». Րաֆֆին մեկ-երկու հուժկու ասուլիս էլ կտա, ու «էս գործը» կպրծնի:
Ավելի շուտ` նոր գործը կսկսի:
Ասել եմ արդեն` «գործ» են տալու: Լավ էլ պահանջներ է դրել: 
Քննարկումներ են գնում, ու դրանք էպեջա թեժ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել