Անձամբ լինելով ընտրատեղամասերում ու հետևելով գործընթացին՝ ուզում եմ փաստել, որ այս ընտրությունները «մի քանի գլուխ» բարձր էին անցածներից, ՀՀ քաղաքացիների՝ որպես քաղաքացիական հասարակություն ձևավորման առումով: Իսկ ընտրակաշառքների առումով. ի վերջո, եթե մի բան վաճառվում է, այն էլ մատչելի գնով, միշտ էլ գնորդ կգտնվի: Բայց այս անգամ, առանց արտահայտված քարոզչական քայլերի, ընդդիմադիր թեկնածուն ստացավ նշանակալի քանակով քվեներ, որոնք քաղաքացիական ինքնագիտակցություն ունեցող քաղաքացիների քվեներ էին` անկախ նրանից, գումար վերցրել էին, չէին ընտրել, թե իրենց վեր էին դասել 5000 դրամից: Այս ընտրությունները, անկախ արդյունքից, իշխանությունների համար կհանդիսանան որպես զգաստացման մեսիջ ու եթե ոչ հիմա, ապա հետագայում կտան իրենց պտուղները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gagik.mamulyan/posts/537921499581019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել