Ֆեյսբուքյան հարգելի ընկերներ՝ տարբեր ճամբարների, հայացքների և նախասիրությունների: Ես էլ ամբողջ օրվա ընթացքում հետևում, ակտիվ քննարկում և մեկնաբանում էի ընտրական գործընթացը և հիմա ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք կանվանեմ ԱԿՆՀԱՅՏՆԵՐ: ԱԿՆՀԱՅՏ 1. ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում, հաղթել է առաջին հերթին իր անձնական հատկանիշների, անցած ճանապարհի, ժողովրդավարական, նախաձեռնող, աշխարհի զարգացման տեմպը գնահատելու ունակության հիման վրա ունեցած վստահության հաշվին և, ինչու ոչ, անցած 5 տարիների ընթացում մեր երկիրը զարգացման նոր ուղու բերելու հաշվին: ԱԿՆՀԱՅՏ 2. Արդեն տեսանելի է, որ նախագահը դրսևորեց եզակի քաղաքական կամք, և սա շատ կարևոր է, քանի որ ավելի լավ պայմաններում գտնվող և վստահության ավելի մեծ ռեսուրս ունեցող նախորդ 2 նախագահները դա չարեցին: Արևմտյան արժեքներին համապատասխան ընտրություններ անցկացրեց՝ վկա նախընտրական քարոզչության ողջ ընթացքը: ԱԿՆՀԱՅՏ 3. Ցավալիորեն նախագահին չհաջողվեց ժամանակին ազատվել, և արդյունքում դրանք վերապահվեց որոշակի քաղաքական հենարանի և շտաբերում տարբեր մակարդակի գործառույթներ, և դրա արդյունքն այսօրվա որոշ տեղամասերում և համայնքներում արձանագրված անսպասելի ցածր ցուցանիշներն էին՝ առկա էր անոխրոնիզմ կազմակերպած ընտրությունների որակի, նախագահի իմիջի և նախընտրական մեսսիջների, ու այն տարիներով զզվեցրած դեմքերի, որոնք, ընտրություն կեղծելով և ծառայելով ցանկացած իշխանությանը, հարստացել են ժողովրդի հաշվին: ԱԿՆՀԱՅՏ 4. Մենք ունենք զգալի վստահության քվե ստացած, ինչ-որ առումով անսպասելի, սակայն դրական ընկալվող և օրինակելի, մաքուր մնացած՝ դա շատ կարևոր է արդարության վերականգնման համար, արդեն ուժեղ ՔԱՂԱՔԱԿԱՆՙ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ՝ հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի, և սա նոր որակի ընդդիմություն է, սա ոչ ռևանշիստական, ոչ փողի պարկի վրա կառուցված բիզնես ծրագիր: ԱԿՆՀԱՅՏ 5. Կատարված քաղաքական մեծ թռիչքը երկրին ու ժողովրդին տանելու է իսկապես դեպի զարգացում, իսկապես առավել քան մեծ են դրա նախադրյալները, ու հիմնական երաշխիքը ուժեղ ընդդիմության և ուժեղ իշխանության գոյությունն է: Ինչպես 1996թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, այնպես էլ հիմա հայտնի պատասխանատուներ ու ֆեոդալներ չփորձեն մեկ գիշերվա մեջ արջի ծառայություն մատուցել նախագահին, քանի որ հենց որակյալ ընտրություններ անցկացնելու կամքն է, որ շրջել է 20 տարվա պատմության էջը, իսկ այդ ԿՐԻՄԻՆԱԼ ՖԵՈԴԱԼՆԵՐԸ արդեն թերթվող էջի մյուս կողմում են մնում!!! ԿԱՄՔ և ԿՈՐՈՎ ՁԵԶ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ!!!



