«Անդրադառնալով Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի գործունեությանը և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք պետք է հետևություններ անենք, ամեն մեկը պիտի իր արածի համար պատասխան տա, այդ թվում՝ նաև մեր մարզպետը»։

 

«ՉԻ» - Փաստորեն, ըստ պրն Ռուստամյանի, «իրենց մարզպետը» պիտի պատասխան տա, որ չի կարողացել վարչական լծակներ կիրառել և այնպես անել, որ ՀՅԴ-ն հաղթահարի 6 տոկոսի շեմը։ Կամ էլ այդ լծակները կիրառել է, բայց՝ ոչ ՀՅԴ-ի օգտին։ Մի խոսքով՝ դաշնակցական մարզպետը կամ դավաճանել է հարազատ կուսակցությանը, կամ էլ այնքան վատ է աշխատում, որ հենց միայն նրա պատճառով ՀՅԴ-ն ձայն չի ստացել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել