Որ չէր լինելու միասնական թեկնածու, գիտեինք...
Որ չէր ստացվելու միասնական բոյկոտ, գիտեինք...
Որ անպայման կեղծվելու է, գիտեինք...
Ու շատ բան գիտենք. դիտորդներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, թերթեր ու հեռուստատեսություններ...
Խելացի ժողովուրդ ենք, շատ բան գիտենք...
Եվ ամեն անգամ հույս ու հավատով սպասում ենք հրաշքի...
Դե, հրաշքներ չեն լինում, կասեք դուք:
Սխալվում եք: Հրաշքներ լինում են, երբ դրանք անող կա: Հրաշքը հեքիաթ չէ, այն շատ մոտ մի բան է, որն ամեն մեկը չի տեսնում...
Լավ, այլաբանությունները մի կողմ:
Այսօր հայաստանցիները սպասում են, որ այս «ընտրությունների» բերումով առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ Րաֆֆին, իր շուրջը կարողանա համախմբել բոլոր առողջ ուժերին: Կոչը պետք է հնչեցնի հենց նա:
Մի կողմ դնելով ամեն տեսակի տարաձայնությունները, բացի գերխնդրից, քաղաքական կամքի ձեռք մեկնել, երեկ դեռ մրցակից, այսօր պարտվելու վտանգի առջև հայտնված ընդդիմադիր թեկնածուներին, անուն առ անուն: Ոչ մեկի եղը չի պակսի` պետության ու ժողովրդի խնդիր ունենք...
Օր առաջ սպասում ենք այդ հայտարարությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.adamyan/posts/314656508637788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել