Բայց սկսենք նրանից, որ թաղապետարանն ինձ մոտ կուրիլկայի տպավորություն թողեց։ Առաջին անգամ չէր, որ Արաբկիր համայնքի այս հաստատությունում էի, բայց առաջին անգամ էր Լիդեր Հովոյի թաղապետ դառնալուց հետո։
Նախ՝ գրեթե բոլոր սենյակներում, որտեղ ես եղա, ծխում էին կամ էլ, լավագույն դեպքում, արդեն ծխել, պրծել էին։ Այդքան երկրորդական նիկոտինով մի հատ ձի էլ չէ, մի ամբողջ երամակ վարի կարելի է տալ։ Հետո, ինչ-որ խիստ շատ էին տարօրինակ նանարներն ու մորքուրները, ովքեր ո՛չ իրենց աշխատանքից էին խաբար, ո՛չ էլ գործառույթներից։ Փոխարենը, սիրով մանիկյուր էին անում, իրար հետ գյալաջի անում ու սրճում։ Հա, մեկ էլ երբեք չեմ մոռանա «ախպերավատ» լինող երիտասարդ աշխատակցին։ Տպավորություն էր, որ ինչ-որ միստիկ կերպար, ինչքան ծանոթ-բարեկամ ունի, բերել ու գործի է տեղավորել համայնքապետարանում՝ հույսով, որ մի օր կսովորեն էլի, թե ինչ պետք է անեն։
Ուստի, անդամախեղումների հակում ունեցող նորաթուխ թաղապետ Լիդեր Հովոյին հորդորում եմ լիդերություն ցուցաբերել ոչ միայն մականունային մակարդակում, այլ ռեալում և կարգի հրավիրել իրեն վստահված հաստատությունը, որպեսզի այն սկսի համապատասխանել տարրական սանիտարահիգիենիկ, բարեկրթության ու պրոֆեսիոնալ էթիկետի նորմերին։ Հասկանում եմ, որ դա կարող է որոշ ժամանակ խլել ֆոտոսեսիաներից ու ֆոտոշոփային մանիպուլյացիաներից, բայցևայնպես, կարծում եմ, որ թաղապետի պաշտոնում մնալու տեսլականը գեղեցկության պես մի բան է, որը որոշակի զոհեր է պահանջում։
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2016/10/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել