Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` փետրվարին 19-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Ճանաչելով Ձեզ որպես մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, ում համար ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից, վստահ եմ, որ Ձեր բոլոր ջանքերը, կյանքի փորձը, գիտելիքներն ու հմտություններն ուղղելու եք հայոց պետականության զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, համազգային ծրագրերի իրականացման գործին:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին»:
Նշենք, որ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Սերժ Սարգսյանն ստացել է 58,64 տոկոս քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,75 տոկոս քվե:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել