Image result for ՍոցփաթեթՀանրության մոտ մտավախություն կար, որ 2017թ-ին սոցփաթեթի բաղադրիչի կազմում փոփոխություններ են տեղի ունենալու: Սակայն երեկ Արտեմ Ասատրյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ սոցփաթեթը որևէ փոփոխություն չի կրելու, այսինքն՝ հանգստի բաղադրիչը մնալու է:

Սոցփաթեթի շահառուները 2017թ-ին կարող են օգտագործել փաթեթով նախատեսված միջոցները չորս ուղղություններով: Առաջինը վերաբերում է հանգստի ապահովմանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում, երկրորդը՝ հիպոթեքային վարկի մարման հետ կապված ուղղությունն է, երրորդը՝ ուսման վարձի վճարները, չորրորդը՝ առողջապահական լրացուցիչ ծառայությունների ապահովագրության ուղղությունն է: Ավելին, 2017 թ-ի պետական բյուջեի նախագծով սոցիալական փաթեթի համար նախատեսված գումարները պահպանված են նույն չափով, ինչ 2016 թ-ին:

Այսպիսով՝ 2017թ-ին սոցփաթեթից օգտվող շահառուները լիիրավ կարող են օգտվել սոցփաթեթի տրամադրած այն հնարավորություններից, որոնցից նրանք օգտվել են նախորդ տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել