Ուշիուշով հետևում էի Րաֆֆու՝ ստանդարտից դուրս ասուլիսին: Կարծես ձևավորվում է հետընտրական ընդդիմությունը, մարդիկ տաք են, նույնիսկ Րաֆֆուն նորընտիր նախագահ են դիմում: Րաֆֆու հիմնական ասելիքն այն էր, որ խոսելու է Սերժ Սարգսյանի հետ, եթե վերջինս համաձայնի ու հորդորելու է նրան ընդունել ժողովրդի հաղթանակը, ըստ որի՝ ինքն է հաղթել ընտրություններում 80% ձայներով: Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց եկեք սպասենք հետագա զարգացումներին: Րաֆֆին իդեալիստ է, տեսեք, թե ինչ է ասում. «Սերժ Սարգսյանը պետք է գրվի պատմության մեջ, նա առաջին նախագահը կլինի, ով կհանձնի իշխանությունը ժողովրդին, ու առանց արյունի ու առանց հացադուլների»: Մի խոսքով` Րաֆֆին ավարտեց իր ասուլիսը, սպասենք հետագա զարգացումներին: Վերջում էլ հիշեցնեմ, որ վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա համազգային հանրահավաք Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ու նա կասի` որն է լինելու իր հաջորդ քայլը:
Կից նյութը` այստեղ