Картинки по запросу Лавров КерриԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները Սիրիական ճգնաժամում սրվում են ժամ առ ժամ։ Հիշեցնենք, որ Դեր Զորի դեպքերից հետո, երբ զինադադար կնքվեց, ամերիկյան և ռուսական ռազմական ուժերը պայմանավորվել էին դադարեցնել կրակը՝  Հալեպին հումանիտար օգնություն տրամադրելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար։ Իրենց հերթին կրակը պետք է դադարեցնեին նաև Սիրիայի կառավարական ուժերն ու ընդդիմությունը։ Սակայն ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ այդ զինադադարը շատ կարճ տևեց, և ռազմական գործողությունները վերսկսվեցին։
 
Այժմ ռուսները Սիրիա են տեղափոխել պաշտպանական S-300 համակարգերը, ինչն, իհարկե, չի կարող չանհանգստացնել ամերիկացիներին։ Պետդեպը Ռուսաստանին մեղադրում է զինադադարը խախտելու և ռազմական գործողություններ հրահրելու մեջ, ինչին ռուսները պատասխանում են քաղաքական փոխադարձ կշտամբանքով։ Փաստ է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերին արձանագրեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելը Սիրիայի հարցում դառնում է գրեթե անհնար, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դիվանագիտական մեթոդներով հարցը կարգավորելուց։ Ինչ մնում է բուն կոնֆլիկտին, ապա Սիրիայում առայժմ բառիս ամենաիրական իմաստով՝ քաոս է տիրում։ Երկրում՝ հատկապես մայրաքաղաք Հալեպի շրջակայքում, կռվում են կառավարական ու ընդդիմադիր ուժերը, իսկ ռուսական ու ամերիկյան օդուժը անընդհատ հարվածներ է հասցնում՝ պատճառաբանելով, որ պայքարում են իսլամիստների դեմ։ Հատկանշական է,որ Դեր Զորի դեպքերից հետո ամերիկյան կողմը խոստովանեց, որ պատահմամբ է հարվածել դեպի Սիրիա հումանիտար օգնություն տանող ավտոշարասյանը՝ նրան շփոթելով Իսլամական Պետության ներկայացուցիչների հետ։ Եվ այժմ Թարթուսի մոտ ռուսական պաշտպանական համակարգերի տեղադրումն ամերիկացիները համարում են ագրեսիա իրենց դեմ, այլ ոչ թե պայքար իսլամիստների դեմ։ Եվ բնական է, որ նման մի «շփոթմունքից» խուսափելու համար ռուսական կողմը պետք է միջոցներ ձեռք առներ, ինչն էլ, ըստ էության, արել է։ Արդյունքում մեծացել է հավանականությունը, որ ռուս-ամերիկյան հակամարտության պատճառով Սիրիայում իրավիճակն է՛լ ավելի կբարդանա, քանի որ երկու երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ այս պահին թե՛ ռուսական և թե՛ ամերիկյան կողմերը պատրաստ չեն բանակցություններ վարելուն և երկրում խաղաղություն հաստատելուն։ Բնականաբար, այս ամենից արյունաքամ է լինում միայն Սիրիան, որտեղ դժվար է գտնել մի քաղաք, որ ռմբակոծության ենթարկված չլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել