Անդրիաս Ղուկասյանի հացադուլը վերջապես պետք է որ ավարտված լինի։ Ես հացադուլավորներին փորձում եմ երբեք չծաղրել իրենց այդ քայլի համար, չեմ ուզում նսեմացնել նրանց ցանկությունը՝ ինչ որ բան փոխելու։ Ու թեև սա համարում եմ ՀՀ պատմության մեջ ամենաանիմաստ ու տևական հացադուլը, սակայն նաև ողջունում եմ Անդրիասի կամքի ուժը։ Միևնույն ժամանակ ցավում եմ, որ սա կարող է նախադեպ դառնալ՝ հացադուլը որպես այլ անիմաստ ու ոչ հստակ նպատակների համար պայքարի միջոց ընտրելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/10200516399770558
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել