Նոր կարդում էի, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի վարչապետ դառնալու առաջարկը: Ճիշտն ասած՝ երեկ դեռ հավատում էի, որ Րաֆֆի Հոհվաննիսյանը «ընդդիմություն է», այն ընդդիմությունն է, որի մեջ ժողովուրդը նոր առաջնորդ է ուզում գտնել, բայց...............նախ հիասթափվեցի «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի այն հայտարարությունից, որ այսօրվա Ազատության հրապարակի հանրահավաքը այնքան էլ հանրահավաք չէ, այլ բացօթյա ԱՍՈՒԼԻՍ: Հիմա էլ Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի կառավարությունը ղեկավարելու իշխանության առաջարկը, եթե այդպիսին լինի: Մի խոսքով, խեղճ ժողովուրդը հույսը ձեռքին կանգնած է մնացել ու չգիտի`ում ավելի անվստահելի ձեռքերին վստահի:



