168.am-ը գրում է.
Թուրք զինվորականները Սիրիայում բախումների ժամանակ սպանել սպանել են ԴԱԻՇ-ի 18 զինյալի։ Բախումների հետևանքով սպանվել է նաև 1 թուրք զինծառայող, 3-ը վիրավորվել են, հայտնում է «Հուրիեթը»։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրք զինվորականները խոցել են զինյալների 75 թիրախ, 275 կրակոց է արձակվել հաուբիցներից, տանկերից և համազարկային կրակի համակարգերից։
Բացի այդ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շինություն և զինապահեստ։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/05/696909.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



