1996 թվական, դեժավյու: Ի՞նչ անել: Այս հարցը շատերին եմ տալիս: Պատասխան չկա, ասում են՝ ժամը 5-ին եկեք հրապարակ, կլսեք:
Բայց ես կասեմ՝ հիմնվելով նախորդ սխալների վրա:
Սխալ մեկ՝ կարճաժամկետ տակտիկան անօգուտ է և հղի է վտանգներով:
Ինչ էլ արվի, պետք է հեռուն նայել:
Լեգիտիմությունը սուբյեկտիվ ընկալում է, այն պայմանավորված չէ ոչ ռեալ կամ լեգալ քվեների քանակով, ոչ էլ ԵԱՀԿ հաշվետվություններով:
Նպատակը՝ Րաֆֆին չպետք է չկորցնի իր լեգիտիմությունը, մի բան որ կորցրին Վազգեն Մանուկյանից սկսած բոլոր հաջորդ «պարտվողները»:
Սա հետևողական ու բարդ աշխատանք է ենթադրում, աշխատանք ազգաբնակչության հետ, արձագանք երկրի բոլոր խնդիրներին ...
Չեմ ասում, որ «ձայներին տեր կանգնենք»-ը սխալ է: Ասածս այն է, որ դա չպիտի լինի ի հաշիվ վերոնշյալ գերնպատակների: Այսօր ստեղծվել է այն լեգիտիմության վիճակը, որ ՀՀԿ-ի ներկայացուցչին հանգիստ կարելի է փաղաքշական ասել «սաստ կտրի»: Նման լեգիտիմության կորուստ ուներ կոմունիստը 80-ականների վերջին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել