Image result for ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԱռավոտ։ Բոլորը բացում են աչքերը։ Կառավարության ողջ կազմը նշանակված է...

Ինչ ունենք հիմա, որը չունեինք մինչև նոր կառավարության նշանակումը...

Ունենք նախարարներ, ովքեր անցյալում չունեն կուսակցական լուրջ կենսագրություն, սկանդալներ, կրթված են ու ինտելեկտուալ:

Ունենք պաշտպանական գերատեսչության հրաշալի ու նոր մոդել, որն ինձ շատ է գոհացնում... Նախարարը՝ քաղաքացիական, Գլխավոր շտաբի պետը՝ հրաշալի զինվորական... Վերջապես վերջ դրվեց նախարար-գլխ. շտաբի պետ անհարթելի թվացող հակասություններին:

Ունենք վարչապետ, ում հետ նախագահը հաշվի է նստում կադրային քաղաքականության առումով... Որպեսզի ասածս հիմնավոր լինի, ասեմ՝ ազատվել Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից ու կասկածի տակ դնել Հովսեփ Հովհաննիսյանի հետագա պաշտոնավարման հարցը, մարդու, ով նախագահի մտերիմ շրջապատից է ու մեծ հաշվով իրեն չի դրսևորել Հարկայինի պետի պաշտոնում, այնքան էլ հեշտ գործ չէ ու դրանց ընթացքը ցույց է տալիս, որ կա լուրջ պայամանվորվածություն՝ հնարավորինս նախագահը պիտի չխառնվի Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականությանը․ ենթադրում եմ, որ դրա դիմաց պիտի ստանա շոշափելի առաջընթաց լուրջ թվերի տեսքով ու կարճ ժամանակահատվածում:

Կարեն Կարապետյանն ու առհասարակ կառավարության նոր կազմն ունեն որոշակի համակրանք ու վստահություն նեյտրալ քաղաքական հայացքներ ունեցող, ադեկվատ ՀՀ քաղաքացիների շրջանում:

Կօգտվի նոր կառավարությունն իրեն ընձեռված նոր իրականություն ստեղծելու հնարավորությունից, թե կդառնա այնպիսին, ինչպիսին նախորդներն են, կերևա շատ շուտով, իսկ մեզ՝ ադեկվատ ու քաղաքականապես նեյտրալ քաղաքացիներիս, մնում է միայն համբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել