Սպիտակ տունը համարում է, որ Սիրիայում Ս-300 համակարգերի տեղադրումը հակասում է Ռուսաստանի հայտարարած նպատակին, որը Սիրիայում ծայրահեղականության դեմ պայքարն է, երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Սկսեմ նրանից, որ այդ սարքավորումը հակասում է նախագահ Պուտինի հայտարարություններին, որ Սիրիայում նրանց ջանքերը կենտրոնացված են ծայրահեղականների վրա: Ես չգիտեմ, որ ԴԱԻՇ-ը կամ «Ալ Քաիդա»-ն ունեն այդպիսի ինքնաթիռներ: Ռուսաստանը կարող է ունի հետախուզական այլ տվյալներ, սակայն ես դրան խիստ կասկածում եմ»,- ասել է Էռնեստը: «Դա բարձրացնում է հարցեր Ռուսաստանի համբավի և Սիրիայում Ռուսաստանի նպատակների վերաբերյալ»,- ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել