Հանրահայտ «Marie Claire» հրատարակությունն առանձնացրել է 20 աստղերի, որոնցից 10-ն այդպես էլ չսովորեց ճաշակով հագնվել: Մյուս կեսն, ընդհակառակը, ուրախացնում է ոչ միայն երկրպագուների, այլև նորաձևության քննադատների աչքը` հանրությանը ներկայանալով բացառապես նորաձև և ազդեցիկ կերպարներով:  

Քրիստինա Ագիլերա: «Ձայնը» նախագծի երրորդ եթերի կապակցությամբ կազմակերպած երեկույթի ժամանակ 32-ամյա երգչուհու կերպարը «Marie Claire» խմբագրության կողմից դրական արձագանքի չարժանացավ: Քննադատներն անընդհատ հարցնում են` «Ինչու՞ է Քրիստինան էլ ավելի ընդգծում իր գիրությունը», իսկ երգչուհու կողմնակիցները պնդում են ինքնարտահայտման ազատության մասին:

Հայդի Քլում: Նա արդեն այդքան էլ երիտասարդ չէ, սակայն շատերն են նախանձում նրա կազմվածքին: Բնականաբար, այն կարելի է ընդգծել, սակայն սահման պետք է միշտ լինի, ինչի մասին Քլումը մոռացել է: «MTV European Music Awards»-ի ժամանակ երեկոյի հաղորդավարուհին ու չորս երեխաների մայրը ժամանեց Versace-ի չափազանց  բաց զգեստով: 

Սինդի Լոփեր: «Քրիստինա Ագիլերա 2032», այսպես կարող էր մակագրված լիներ նկարը: Բոլորն էլ նկատում են Ագիլերայի և Լոփերի նմանությունը, սակայն քննադատները հույս ունեն, որ 20 տարի հետո Քրիստինան ավելի խելամիտ կգտնվի և նմանատիպ հագուստներ չի կրի: «American Music Awards»-ի ժամանակ շոտլանդական մոտիվներով զգեստը Սինդիին տվել էր անփույթ տեսք:

Լիլի Քոուլ: Կարմիր գորգերի վրա մոդել և դերասանուհի Լիլին սովորաբար ուրախացնում է իր տեսքով, սակայն վերջին ամիսներին նա ավելորդ կիլոգրամներ է հավաքել և, կարծես, ընդհանրապես կորցրել է ոճի զգացումը: Վենետիկի կինոփառատոնին Լիլին հայտնվել է սովորական սև բլուզով և լայն տաբատով, որի վրա էկզոտիկ թռչուններ էին պատկերված: Նա նույնիսկ վարսահարդարման մասին էր մոռացել:

Լորեն Փոփ:  Սիլիկոնային բարբին անգլիական երկույթներից մեկին հայտնվել էր այս տեսքով էր: Միգուցե երեկույթը թեմատիկ է եղել, սակայն  Լորենի մոտ բարձրացել է նաև անճաշակության հերթական ալիքը:

Ռիտա Օրա: Ոչ վաղ անցյալում  մի քանի հրատարակություններ Ռիտային ներառեցին «ամենաոճայինների» ցուցակի մեջ, սակայն «Marie Claire»-ն այլ կերպ է վարվել` նրա կերպարներից մեկը դասելով տարվա վատագույն զգեստների շարքում:

Քեթի Փրայս:  Տհաճ անակնկալ էր սպասվում բոլոր նրանց, ովքեր այս տարի ներկա են գտնվել Քեթիի` թանկարժեք իրերի նոր տեսականու շնորհանդեսին: Երեկույթի տիրուհին հյուրերի առաջ հայտնվել է գռեհիկ զգեստով, որը ետևից հարսանյաց գզեստ էր հիշեցնում:

Նիկի Մինաժ: Անհեթեթ համադրության ևս մեկ օրինակ է ցույց տալիս 30-ամյա ռեփերը, ով բազմիցս գլխավորել է աշխարհի ամենաանճաշակ աստղերի ցուցակը: Իր նոր օծանելիքի շնորհանդեսի ժամանակ Մինաժը հայտնվել է անհեթեթ կերպարով, որի գույների համադրությունը պարզապես աչք հանելու ցանկություն է առաջացրել: 

Քեթի Փերրի: Չափազանց աչք ծակող զգեստ էր Քեթի Փերրիինը, ով «Nickelodeon Kids’ Choice»-ին ամբողջովին կանաչ գույնի մեջ էր` բլուզը, կիսաշրջազգեստը, կոշիկները և նույնիսկ աքսեսուարները:

Ֆերջի:  «Grammy Awards»-ի ժամանակ միշտ շքեղ երգչուհին կրում էր Jean Paul Gaultier-ի ոչ այնքան գեղեցիկ զգեստը: Բացի այդ՝ ներքնազգեստի ձևը և գույնը հնարավորություն չեն տվել զգեստը նորաձևություն ճիչ համարվել: 

Ամենաոճային աստղերի թոփը 10ը կներկայացնենք հաջորդիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել