Տարօրինակ մետամարֆոզներ են տեղի ունենում Տիգրան Ուրիխանյանի հետ։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում Ուրիխանյանի մտորման համար պատասխանատու օրգանում ԲՀԿ-ից դուրս գալուց հետո, բայց տղու մոտ անձի երկատում է սկսվել ու, առհասարակ, կորցրել է ադեկվատությունը։
Համենայն դեպս, նման լկտի վարք ԱԺ բարձր ամբիոնից ես երբեք չէի տեսել։ Չէի տեսել նույնիսկ նույն Շմայսի կողմից։ Իսկ Ուրիխանյանը այսօր ինչ-որ թաղի խուժանի տոնայնությամբ, առքով ու բառապաշարով ելույթներ է ունենում։
Ընդ որում՝ ունենում է ինչ-որ թույն ընդդիմադիրի դիրքերից՝ ըստ երևույթին համարելով, որ եթե հռչակում ես քեզ ընդդիմադիր ու եթե վիրավորում ես իշանությանը կամ իշխանության «կողմնակիցներին», ապա քեզ ամեն ինչ կարելի է։
Բնավ Սաֆարյանի գաղափարակիցը չհանդիսանալով, չլինելով մարդ, ով քվեարկել է նրա կամ էլ Ժառանգության օգտին, այդուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել Ուրիխանյանին, որ իշխանության մարդ լինելուց ով-ով, բայց ինքը խոսելու տեղ չունի։ Նրա երիտհանրապետական անցյալը վկա։ Մինչև փետրվարյան իրադարձություններն էլ «ընդդիմություն» բառի փոխարեն «այլընտրանք» եզրույթն էլ՝ ընթերակա։
Ընդհանրապես, Ուրիխանյանին պետք է հիշեցնել, որ ինքը գոմում չէ, իսկ մարդիկ անասուն չեն, որ ինքն իրեն չոբանի պես պահի նրանց նկատմամբ, իսկ եթե մոտն ամսականներ են սկսվել, թող համապատասխան դեղորայք օգտագործի, ոչ թե ԱԺ-ում անգամ Շմայսին ստվերի բառապաշարով ու վարքով։