Картинки по запросу հհկՇատերը մտածում են, որ ՏԻՄ ընտրություններում անհրաժեշտ ձայներ չհավաքած կուսակցությունները միայն խորհելու առիթ ունեն: Մինչդեռ, իմ կարծիքով, խորհելու շատ լուրջ առիթ ունի նաև ՀՀԿ-ն:
Հա՛, ճիշտ են ՀՀԿ-ականները, ՀՀԿ-ն շարունակում է մնալ առաջատար և վարչական լծակներով օժտված քաղաքական ուժը, սակայն հանրապետականները պետք է ամեն ինչ անեն «վտանգավոր» գոտուց դուրս գալու, իրենց հնարավորություններն ավելի հավանական դարձնելու համար: Այս ընտրությունները փորձաշրջան էին նման «վարժանքների», և այն ուժերը, որոնք գրանցեցին սպասվածից ավելի ցածր արդյունքներ, պետք է անհրաժեշտ հետևություններ անեն:
Իսկ խորհրդարանական ընտրությունները հեշտ չեն լինի․ քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավիճակն է այլ, և այն հագեցած կլինի հնարավոր անսպասելի ու անկանխատեսելի իրավիճակներով: Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց հնարավոր է, այնուամենայնիվ, շտկել իրավճակը, կոնկրետ ու էական քայլերով արժանանալ ընտրողների վստահությանը: Դա հավասարպես վերաբերվում է թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը…Ընդ որում՝ մեկ օրն էլ նշանակություն ունի արդեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել