Image result for վանաձորԵրեկ «Երկիրը» Վանաձորի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ասաց․«Վանաձորում Դաշնակցությունը Հանրապետականի հետ կոալիցիա կկազմի»։ Ու սա կարելի է «սպառնալիք» համարել։ Բա ու՞ր մնաց «ընդդիմադիր դաշնակցությունը», թե՞ չղջիկի ու մկան պատմությունն է․ երբ ժողովրդից ձայն հավաքելու են գնում, «ընդդիմադիր» են, իսկ երբ հերթը հասնում է կոնկրետ ժողովրդանպաստ գործողություններին, կանգնում են ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ ՀՀԿ-ի կողքին։
Երեկ «Լուսավոր Հայաստան» վանաձորյան կուսակցությունը, որ Վանաձորի ավագանու ընտրություններում երկրորդ տեղում է հայտնվել, դիմեց լուսավոր առաջարկով՝ ուղղված «Օրինացին» (նույն ինքը՝ վերանվանված հայաստանյան «Հայկական վերածնունդ»․սփյուռքի համանման կուսակցության հետ կապ չունեցող), ինչպես նաև ԲՀԿ-ին, որոնք երրորդ և չորրորդ հորիոնականն են զբաղեցնում ստացած ձայներով, այն է՝ միավորվել «Լուսավոր Հայաստանի» հետ, որպեսզի ընդհանուր տոկոսային հարաբերությամբ Վանաձորի կառավարումը կարողանան իրենց ձեռքը վերցնել, որպեսզի այն կրկին ՀՀԿ-ի ձեռքում չհայտնվի (ի դեպ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը, որ միաժամանակ անկախ պատգամավոր է, քանիցս ասել է, որ ինչքան անգամներ դիմել է քաղաքային` արդեն նախորդ իշխանություններին ժողովրդի բողոքների հետ կապված հարցերով, բայց հանդիպել է ՀՀԿ-ի անդրդվելի պատին։ «Պատը կմնա պատ, կխորտակվի մի պինդ ճակատ»,- ասել էր հայտնի բանաստեղծներից մեկը,  ուրեմն՝ այլևս անիմաստ է այդ պատի վրա հույս դնելը։ - Գ․Հ․)։
Հիմա, եթե այդ 2 ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Օրինացը», ընդդիմադիր են (ինչպես հաճախ են պնդում), ուրեմն՝ պետք է միանան «Լուսավորի» առաջարկին, հակառակ պարագայում կստացվի, որ ընդդիմության անունից ՀՀԿ-ի ջաղացին ջուր լցնող են։ Եթե խելամիտ գտնվի, Դաշնակցությունն էլ կմիանա նրանց, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երես ունենա ժողովրդից ձայն խնդրելու։ Փրկեք Վանաձորը, քանի դեռ ուշ չէ։
Ի դեպ, «Լուսավորի» առաջնորդը տեղին նկատեց, որ բացի ՀՀԿ-ից, մնացած կուսակցությունների ձայները ժողովրդի կամքի իրական դրսևորում են, իսկ ՀՀԿ-ի պարագայում գործի են դրվել վարչական ռեսուրսներ ընտրողների նկատմամբ (որոնց թվում դեր է խաղացել նաև ՏԻՄ-երում ու պետական համակարգում աշխատողների՝ աշխատանքը կորցնելու վախը)։
․․․Հիշեցնենք, որ Գյումրիում առհասարակ ՀՀԿ չկա ավագանու կազմում, ինչը նշանակում է ՀՀԿ-ի վերացում մեկ, առանձին վերցրած խոշոր քաղաքում։ Ընդ որում՝ Գյումրիում Դաշնակցությունն էլ չի հաղթել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Գյումրիում ժողովրդավարական ուժերն ավելի ակտիվ են, քան Վանաձորում, թեպետ այս երկու քաղաքներն էլ «ոչ» էին ասել սահմանադրական բարեփոխումներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել