ԵԱՀԿ-ը խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչները ընտրությունների վերաբերյալ իրենց տարածած հայտարարությունում նշել են, որ նախորդ ընտրությունների համեմատ առաջընթաց կա, բայց այս ընտրություններում խնդիրը իրական մրցակցության բացակայությունն է եղել։
Ըստ ԵԱՀԿ դիտորդների՝ քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները՝ ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը...
Հիմա նստած մտածում եմ, թե արդյո՞ք հայկական կոնյակն ազդել է էս եվրոպացիքի վրա, թե՞ զեկույցը նախօրոք էին հետները բերել ու չեն ադապտացրել իրականությանը, որովհետև երբ ընդդիմադիր թեկնածուն օրինակ հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքում պարզապես ջախջախիչ պարտության է մատնել նախնական տվյալներով վերընտրված թեկնածուին, կամ երբ նույն այդ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ քվե է հավաքում, քան նախորդ ընտրություններին երկու հիմնական ընդդիմադիր թեկնածուներն էին հավաքել իրար հետ միասին, չի՞ խոսում բարձր մրցակցության մասին...
Էս էլ ձեզ արդար ու անաչառ եվրոպական դիտորդները։
Կից նյութը՝ այստեղ



