Այս ամենը մեծ խճանկարի մի փոքր պատկերն է: Նախագահական ընտրություններ, որտեղ տարօրինակ հաղթանակ է տանում Սարգսյանը, այն է, որ ամեն գնով, Ռուսաստանը չի ցանկանում ոչ ոքի զիջել իր դիրքերը տարածաշրջանում, սա մի փոքր պատկեր-բեկորն է, մյուս պատկերը՝ հետընտրական հուզումները, որ սպասվում են Հայաստանին, որն է Ամերիկյան ցիտրուսային սեզոնի բացման ազդարարությունը, ինչպես որ կանխավ ասել էի, հաջորդ պատկերը՝ ադրբեջանական զորքերի ակտիվությունը և հրադադարի խախտումներն ու սադրանքները ՀՀ և ԼՂՀ սահմանների երկայնքով, մեկ այլ պատկեր է ԱՄՆ-ի երազանքը՝ Իրանին խրատելու և իր ներկայությունը այս տարածաշրջանում տեղակայելու միտումով, հետո Թուրքիայի փափագը, այն է՝ տեղավորվել այս գիգանտների միջև և իր փայ բաժին ազդեցությունն ունենալ տարածաշրջանում և այլն: Հիմա, պասիվ թե ակտիվ, մենք ականատեսն ու մասնակիցն ենք դառնալու այս քաղաքական և տարածաշրջանային պատկերի ամբողջականացմանը: Համաշխարհային բեմահարթակում ինչ-որ մեկը հավաքում է այս տարածաշրջանի փազլը: Իսկ ժողովո՞ւրդը, դե ժողովուրդն էլ տալիս է այդ գույների խտությունը: Եվ երբեմն դրանք կարող են լինել վառ գույներ, երբեմն էլ գորշ: Ինչ որ է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/499787023396046
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել