Պայմագրային ընդիմությունը կրեց Հրազդանում գրանցած իրա առաջին պարտությունից հետո երկրորդ և երրորդ խոշոր անհաջողությունները Վանաձորում և Գյումրիում: Պայմանագրային ընդդիմության շարունակական պարտությունների հիմնական պատճառը փաստացի ղեկավարի կողմից ընտրված սխալ, ատելությամբ լի և սեփական ոչ պակաս «Պայմանագրային» վարչությանը պարտադրվող քաղաքական որոշումներն են: Բնակչության մոտ գնալով ամրապնդվում է այն տպավորությունը, որ ՔՊ-ն ոչ թե ավելի լավ պետության կառուցմանն ուղղված կուսակցություն է, այլ պարզապես դժգոհողների, մանթրաժ-աբիժնիկների մի ակումբ, որտեղ հայտնված քիչ թե շատ ադեկվատ ու ավելի քիչ, բայց գիտակից ու պատրաստ կադրերը մոլորված իրար երեսի են նայում ու չեն հասկանում, թե ինչ պատահեց, ինչն է խնդիրը և ինչ պետք է անել ներկայումս հաստատված այս բացառիկ ընդիմադիրի կեղծ ու ծիծաղելի կլիշեյից ազատվելու համար: Իրադարձությունները ցույց կտան, թե պարտվողական այս գիծը շարունակողները կպահպանեն արդյոք իրենց դիրքերը, թե, կուտակելով ողջ բացասկան էներգիան ներսում, այն պարզապես կպայթի բոլոր ուղղություններով՝ ցավալիորեն ևս մեկ անգամ հիասթափեցնելով ՀՀ քաղաքացիներին, ովքեր հաստատ ավելինին են արժանի, քան այս բացառիկության սինդրոմով տառապող պայմանագրային ընդիմությունն է առաջարկում ...Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



