Image result for քաղաքացիական պայմանագիրՔՊ-ի քիչ ձայներ հավաքելն ինձ համար սպասելի էր․ ՖԲ հարթակում դրսևորվող դժգոհությունը իրական կյանքի հետ այնքան էլ չի խաչվում, իրական կյանքում դժգոհելու հետ մեկտեղ մարդիկ ընտրակաշառքի, թաղի խուժանի կամ այլ լծակների շնորհիվ ձայն են տալիս իշխանությանը: Նույն սցենարով էր առաջնորդվում Բարգավաճը, որը հենց իշխանության մեջ իշխանության այլընտրանքի դերակատարություն էր անում ու դրանով քվե ստանում: Համարյա նույն կինոյից էր Օրինացը՝ ավելի թույլ ու նվնվան, և սրանց դերակատարության շնորհիվ իրական ընդդիմությանը, երբ վերջինս մասնատվում էր, մնում էր փշրանքներ: Չնայած շատ բան է փոխվել վերջին 2-3 տարում, սակայն ավանդական Գյումրիում ընտրությունների արդյունքները վկայեցին ավանդույթի պահպանման, իսկ ոչ այնքան ավանդական Վանաձորում՝ դրա հաղթահարման վերաբերյալ: Թեև Վանաձորում առաջընթաց արձանագրվեց, սակայն միաժամանակ բացահայտվեց այն, ինչ առակ էր միշտ՝ տեղական «հայրենասիրության» հաղթանակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել