Քրիստ Մարուքյանը լավ շանսեր ուներ հաղթանակի համար, բայց քաղաքական ամբիցիաներն ու ոչ միասնական քայլերը բերեցին նրան, ինչ ունենք այսօր: ՔՊ-ն փաստացի տապալվեց, բայց եթե Լուսավոր Հայաստանի հետ միասնական պայքարեին ու եթե երկստեք իրենց ռեսուրսները չփոշիացնեին ու սեփական կոմպանիաները չփոշիացնեին, այլ այդ ներուժը օգտագործեին, իրար սատարեին սատարելու համար, այսօր գուցե այլ պատկեր ունենայինք: Ինչևէ հուսանք, որ սխալները հաշվի կառնվեն ու մարտավարության փոփոխություն կլինի: Շնորհավորում եմ Վանաձորի նորընտիր քաղաքապետին: ՀՀԿ-ական է, թե ոչ, էական չէ, ոնց հասկանում եմ, արդար պայքարում ձեռք բերված հաղթանակ է:
Գյումրիում պատկերը նույնն է, ու կրկին չեմ կարող խոսել անարդարությունից: ԳԱԼԱ, ՔՊ և մնացած ընդդիմադիր կուսակցությունները փաստացի այստեղ էլ տապալվեցին: Ինչո՞ւ, պատասխանը պարզ է․ կրկին ոչ միասնական պայքար: Հասկանո՞ւմ եք՝ Բալասանյանի լոզունգն արդեն բավական էր, որ նա պարտվի, բայց արի ու տես՝ մարդիկ հաղթեցին, որովհետև հակառակորդների քարոզարշավը շատ թույլ էր, ու ոչ մի նոր բան չէին առաջարկում՝ բացի դիմացինին քննադատելուց:
Հ.Գ. Շնորհավորում եմ, ՖԲ-ում շատ լայքեր եք հավաքում, նույնիսկ տեղ-տեղ ՖԲ լայքերը ընտրություններին հավաքված ձայներից շատ են լինում, բայց իրականությունն ու ՖԲ-ն տարբեր են, ու հուսանք՝ սա էլ հաշվի կառնվի: ՖԲ-ն քաղաքական գործիք է, բայց ոչ թե հաղթանակի երաշխիք: ՀՀԿ-ն ունի ստեղծած թիմ, ունի ներքին տարաձայնություններ, բայց պայքարի միասնականություն: Կարող եք չսիրել, բայց սովորել պարտավոր եք: Չեմ տեսել ՀՀԿ-ն քարոզարշավը․ սկսի ՖԲ-ով ու արդյունքներն էլ ամփոփի ՖԲ-ում:
Հ.Գ.2. Խորհրադարանի ապագան արդեն երևում է: Մեծամասնությունը ՀՀԿ, ներկայացված կլինեն ԲՀԿ-ն, Հայկական Վերածնունդ (զարմանալի է, չէ՞), ՀՅԴ, Լուսավոր Հայաստանը լավ շանսեր ունի, եթե սխալներ չանի, ցավոք, ՔՊ-ի երեկվա արդյունքներով այդ շանսը չեմ տեսնում, ՀԱԿ-ը կարող է ներկայացված լինել, եթե կոալիցիա կազմի մի քանի ուժերի հետ, ու կրկին ՀԱԿ դաշինք ստեղծվի, իսկ Ժառանգությունը, որը 2013-ին մեծ ռեսուրս ուներ, կարողացավ 3 տարվա մեջ ամեն ինչ փոշիացնել, ու ԱԺ-ում նրանց հայտնվելուն միայն հրաշքը կարող է օգնել: