Image result for վրաստան թուրքիաՎրաստանում պառլամենտական ընտրությունների շեմին թուրք-վրացական հարաբերություններում լարվածություն է նկատվում։ Վրացի պաշտոնյաները և տարբեր հասարակական գործիչներ սկսել են խոսել Թուրքիայից եկող վտանգների մասին։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ակնհայտ հավակնություններ ունի Աջարիայի հանդեպ: Թուրքական ընկերությունների, մեդրեսեների (մահմեդական դպրոց), մզկիթների և այլ հաստատությունների աճը, որոնց մի մասը հովանավորվում է թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման կողմից, հասել են աննախադեպ չափերի։ Թե ինչու հենց նախընտրական շեմին, սա այլ վերլուծության հարց է, այնուամենայնիվ, ուրախալի է, որ պաշտոնական Թբիլիսին գոնե հիմա սկսել է խոսել այս մասին։ Կարսի պայմանագրի ժամկետը, որը վերակնքվում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, լրանում է 2021 թվականին, և հերթական վերակնքման ժամանակ չի բացառվում, որ Թուրքիան այլ պահանջներ առաջ քաշի, օրինակ, առաջարկի, որ Աջարիայում անցկացվի հանրաքվե Թուրքիային միանալու համար։ Վրացական կողմը վերջապես գիտակցել է, որ Թուրքիայի կողմից Աջարիայում և Վրաստանի այլ տարածքներում, այդ թվում և Ջավախքում կատարվող 100 միլիոնավոր դոլարների ներդրումները, փաստորեն, կոնկրետ նպատակ ունեն։ Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Հայաստանին և հայերիս։ Թե ինչքանով են լուրջ այս անհանգստությունները և ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, պարզ կդառնա Վրաստանի պառլամենտական ընտրություններից հետո, երբ կձևավորվի իշխանություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել