Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներից ինձ ամենաշատը տպավորեց հետևյալը. Գյումրիում ու Վանաձորում Հայ ազգային կոնգրեսը գրավում է ՎԵՐՋԻՆ տեղը, ՎԵՐՋԻՆ՝ իրենից առաջ թողնելով անգամ բնությանն ու մարդկությանն անհայտ կուսակցությունների: Ինչպիսի՜ էվոլյուցիա 2008-2016 թթ. ութ տարիների համար:
Տարօրինակն այն է, որ այս սարսափելի պատկերը՝ քաղաքական նման աննախադեպ ձախողումն ու ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության երկու-երեք պատգամավորների «առյուծասիրտ» պահվածքը հակասում են միմյանց, առնչություն չունեն իրար հետ: ՀԱԿ խմբակցության բեկոր-պագամավորների փոխարեն ես, առանց չափազանցության, վայր կդնեի պատգամավորական մանդատը՝ որպես գնահատական սեփական գործունեությանը:
Հ.Գ. Վստահ եմ, որ նման բան չի լինի, ուստի մեզ ու հանրությանը մնում է մի քանի ամիս էլ վայելել բուրժուադեմոկրատական հեղափոխության վերջին մոհիկանների ներկայությունը ԱԺ-ում: Ի վերջո, հանաք բան չէ` 21-րդ դարում, առանց ժամանակի մեքենայի, տեսնել բուրժուադեմոկրատական հեղափոխության կենդանի տիտանների: