1477958705-2Սիրիական բանակի հրամանատարությունը զինյալներին կոչ է արել լքել Հալեպի արևելյան շրջանները և նշել է, որ երաշխավորում է նրանց անվտանգ հեռանալը, հայտնում է SANA գործակալությունը: Տարբեր խմբավորումների զինյալները Հալեպի արևելյան թաղամասերում գտնվում են սիրիական բանակի պաշարման մեջ:

«Զինված ուժերի հրամանատարությունը Հալեպի արևելյան թաղամասերի բոլոր զինյալներին կոչ է անում լքել այդ թաղամասերը և մարդկանց հնարավորություն տալ ապրելու սովորական կյանքով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հեռանալ ցանկացող զինյալների համար կապահովվի անվտանգ անցում և օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել