Կիրակի օրը պաշտոնական հանդիպման միջոցառումից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հանդիպումը Հռոմի պապի հետ, հայտնում է trend.az-ը:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Ալիևին ջերմ ընդունելության համար:
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հռոմի պապից, որ վերջինս ընդունել է հրավերը և ժամանել Ադրբեջան:
«Հույս ունեմ, որ դուք կվերադառնաք հայրենիք հաճելի տպավորություններով: Ձեր ներկայիս այցը շատ կարևոր է վատիկանա-ադրբեջանական կապերի համար, միևնույն ժամանակ քաղաքակրթությունների երկխոսության համար»,- ասել է Ալիևը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



