Գյումրու 25-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված 34/72 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացին պարզել է, որ իր բնակարանում գրանցված են այլ անձինք, ովքեր որեւէ կապ չունեն իրենց հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Ասյա Կոստանյանը: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիներից մեկը ընտրության էր եկել վարորդական վկայականով:
Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ ականատես է եղել, թե ինչպես է Գործարար կուսակցության վստահված անձը ուղղորդում ընտրողներին, մինչդեռ վերջինս` Գոռ Խաչատրյանը, հերքեց այս տեղեկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/khaghakhacin-parzel-e-or-ir-hasceyum-ayl-andzikh-en-grancvatc-tesanyuth/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



